Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելը չպետք է երկակի ստանդարտներով շարժվի. Սերժ Թանկյանը՝ Ադրբեջանում Իսրայելի դեսպանին

Հունվար 12,2015 18:30

Ամերիկահայ ռոք երգիչ Սերժ Թանկյանը մեկնաբանել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ռաֆայել Հարփազի խոսքերը, որ Իսրայելը մտադիր չէ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Հիանալի օրինակ, թե ինչպես են իշխանությունները ցեղասպանությունը կամ պարզապես դրա ճանաչումն առանց ամոթի օգտագործում քաղաքական նպատակներով», – գրել է Թանկյանը, – «Բոլոր երկրների մեջ Իսրայելը պետք է վերջինը լինի, որը երկակի ստանդարտներով կշարժվի»:

Հարփազն, անդրադառնալով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իսրայելցի պաշտոնյաների կոչերին, ասել էր, որ այս հարցի շուրջ Թել Ավիվն ունի իր հստակ դիրքորոշումը, որն արտահատված է երկրի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանի հայտարարություններում: Վերջինս բազմիցս դեմ է արտահայտվել Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031