Միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանն այսօր Հայաստանի տղամարկանց եւ կանանց բարձրագույն խմբի առաջնությունների ընթացքում Aravot. am-ի հետ զրուցելիս տեղեկացրեց, որ շախմատի աշխարհի 2015 թվականի թիմային առաջնությունն անցկացվելու է ապրիլ ամսին` Ծաղկաձորում:
«Որ թիմային առաջնությունը կայանալու է Հայաստանում, ՖԻԴՖ-ն վաղուց էր որոշել: Նախապես ժամկետ նշանակված էր մարտ ամիսը: Սակայն հետագայում այն մեկ ամսով հետաձգվեց: Ապրիլին ամբողջ հայ ժողովուրդը նշելու է մեր պատմության ամենացավոտ տարեթիվը` Ցեղասպանության 100-ամյակը: Եվ քանի որ աշխարհի թիմային առաջնության մասին է խոսքը եւ բազմաթիվ հավաքականներ լրջորեն պայքարելու են բարձր տեղերի համար, որոշվել է այն անցկացնել շախմատիստների համար հանգիստ ու հարմարավետ պայմաններում: Ինքս դեռ լիարժեք պատկերացում չունեմ, թե առաջնությունը կոնկրետ որտեղ է անցկացվելու, բայց տեղյակ եմ, որ Հայաստանի շախմատային ֆեդերացիան նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ամեն բան անում է մեկ անգամ եւս մեր երկրի եւ ՀՇՖ-ի պատիվը բարձր պահելու համար», – ասաց Աշոտ Վարդապետյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ