ԱՄՆ-ը և Եվրամիությունը հերքել են լուրերը, թե Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել, այդ մասին «ԱՊԱ»-ին հայտնել են ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի մամուլի խոսնակ Սյուզաննա Քեյֆերը և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատնից:
Դեսպանատնից մեկնաբանել են, որ ԱՄՆ-ի և ԵՄ կողմից ադրբեջանցի 31 գործիչների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. «Ադրբեջանի նկատմամբ ոչ մի պատժամիջոց չի կիրառվել»:
Պատժամիջոցների սահմանման մասին լուրերը նաև հերքել են Ադրբեջանի գլխավոր դատախազությունից: Ինչպես գրում է «ԱՊԱ»-ն, որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում խոսվում էր դատախազության 11 աշխատակիցների դեմ պատժամիջոցների կիրառման մասին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ