Ֆրանսիական «Շարլի Էբդո» երգիծական ամսագիրը, որի գրասենյակի վրա էին հարձակվել մահմեդական ահաբեկիչները ու 12 հոգու կյանք խլել, հաջորդ համարում կրկին կհրապարակի Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարը, այս մասին հայտնել է ամսագրի փաստաբան Ռիշար Մալկան «France info» ռադիոկայանի եթերում, փոխանցում է «Lenta.ru»-ն՝ հղում անելով «RTL»-ին:
Մալկան նշել է, որ հունվարի 14-ին, ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ ամբողջ աշխարհի կրպակներում հնարավոր կլինի ձեռք բերել ամսագիրը. «Մենք չենք ընկրկի, հակառակ դեպքում այս ամենն անիմաստ կլինի», – ասել է նա ու ավելացրել, որ «Je suis Charlie» (ես Շարլին եմ) խոսքը նշանակում է, որ «դուք կարող եք քննադատել իմ կրոնը»:
Փաստաբանը հայտնել է, որ նոր համարը կթողարկվի մեկ միլիոն օրինակով, նախկինում ամսագիրը հրատարակվում էր 60 հազար նմուշով:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ