Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահին, փոխոստիկանապետին հայհոյած ակտիվիստին ծեծելու գործը կփակվի՞

Հունվար 12,2015 17:23

Ակտիվիստ Վաղինակ Շուշանյանին նախորդ տարեվերջին ծեծի ենթարկելու դեպքով հարուցված քրեական գործը դեռ չի բացահայտվել:

Հիշեցնենք, որ Վաղինակ Շուշանյանը կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասել էր. «Էնքան բեսպրեդել է տիրում հիմա, որ ազգի հողը պահած, սահմանը պահած ազատամարտիկի վրա են ձեռք բարձրացնում, ու դա անում է ոստիկանության փոխգնդապետ մարդը։ Երանոսյանին էլ եմ հայհոյում, իրա նախագահին էլ, Երանոսյանը թող գա, տեսնեմ՝ ոնց ա ականջներս կտրելու»:

Այս խոսքերից հետո հաջորդ օրը երեկոյան խանութից դուրս գալիս նրան երկու երիտասարդ ծեծի էին ենթարկել:

«Ոչ ոստիկանությունից, ոչ էլ հատուկ քննչականից ինձ հետ կապ չեն հաստատել, տեղեկություններ չունեմ: Գիտեմ` այդ գործը բացահայտվող չէ: Երբ անդրադարձա փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի արտահայտությանը, համոզված եմ` դրանից հետո հենց իրենց մարդիկ էին ուղարկված իմ հետ հաշվեհարդար տեսնելու նպատակով: Իրենք հո իրենց դեմ չե՞ն գործելու, իրենց վերնախավի ուղարկած մարդկանց հո չե՞ն բացահայտելու, հո չե՞ն ասի, որ հենց Երանոսյան Լյովան էր ուղարկել քեզ ծեծելու»,- ասաց Վաղինակ Շուշանյանը:

Նրա համոզմամբ, իրեն ծեծի ենթարկելու դեպքով հարուցված քրեական գործը կարճվելու է` հանցակազմի բացակայության հիմքով. «Փակելու են այս գործը` ինչպես մեր մյուս ակտիվիստների վրա հարձակման դեպքերով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031