Նախախորհրդարանի անդամների ու քաղաքացիական այլ ակտիվիստների մեքենաների հրդեհման դեպքերով նախորդ տարի հարուցված քրեական գործերը դեռ չեն բացահայտվել:
Նախախորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանի խոսքով, 6 մեքենայի հրդեհման դեպքերով էլ նորություն չկա. «Ոչ մի տեղեկություն չունենք, թե ինչ-որ բան տեղից շարժվել է, դեպքերը բացահայտված չեն: Ժողովուրդը տեր կանգնեց իր զինվորներին, հանգանակեց գումարներ, որոնք փոխանցվեցին հրդեհված մեքենաների տերերին` վնասները վերականգնելու համար»:
Վարդան Հակոբյանը նաեւ ասաց, որ իրեն չեն ներկայացրել նույնիսկ իր հրդեհված մեքենայի վնասի չափը. «Այս ռեժիմի օրոք չի բացահայտվելու այդ հանցագործությունները, ինչպես կարող են իրենք իրենց բացահայտել: Հայաստանում մի հանցավոր խումբ կա, որը կարող է միաժամանակ 6 մեքենա այրել, իսկ մեր ոստիկանությունը բացարձակ անգործության է մատնված: Կամ նման մեծ հանցախումբ կա Երեւանում ու չունենք ոստիկանություն կամ հենց ոստիկանությունն է պատվիրատուն»:
Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին տարբեր վայրերում հրդեհվեցին ակտիվիստների մեքենաներ:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ