ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին հարցրինք, թե հունվարի 11-ին Բաղանիսի սահմանագոտում ադրբեջանական զինուժը դիվերսիա կատարելու հետեւանքով զոհ ունենալուց հետո չեզոք գոտուց ե՞րբ է դուրս բերել սպանված դիվերսանտի դիակը: Նա հայտնեց, որ ըստ զինվորական հրամանատարությունից ստացված տեղեկությունների՝ դա արվել է անցած գիշերվա ընթացքում:
Ա. Հովհաննիսյանին ասացինք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի ընդունում, որ զոհ է տվել: ՊՆ մամլո քարտուղարն ասաց, որ Ադրբեջանի ՊՆ-ն ե՞րբ է ընդունում, որ զոհեր է տվել, անցած տարվա ամռանը, երբ այդ երկրի բանակը բազմաթիվ զոհեր ունեցավ, ժխտում էր դրանց առկայությունը:
Հարցրինք նաեւ Բաղանիսի սահմանագոտում դիվերսիայի ժամանակ ադրբեջանական կորուստների մասին: Ա. Հովհաննիսյանը հայտնեց, որ զոհից բացի, ադրբեջանական զինուժը ունեցել է մեկ վիրավոր:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ