Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգոր Սաղյան. «Ընտրությունների արդյունքում ընտրվածներին պետք է խորհուրդներ տալ»

Հունվար 12,2015 16:20

Հայաստանում կստեղծվի լոկալ ինտերնետի կառավարման համաժողով՝ բիզնեսի, քաղաքացիական հասարակության, տեխնիկական համայնքի և պետության մասնակցությամբ:

«Ինտերնետ հանրություն» հ/կ-ի փոխնախագահ Գրիգոր Սաղյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով այս մասին՝ նշեց, որ ինտերնետը զարգանում է շատ ավելի արագ, քան հնարավոր է հետեւել եւ նոր օրենքներ ընդունել: Շատ դեպքերում, նրա ձեւակերպմամբ, կյանքն ավելի առաջ է անցնում, քան առկա օրենսդրական դաշտն է:

Ըստ «Ինտերնետ հանրություն» հ/կ-ի փոխնախագահի, ինտերնետ կառավարման համաժողովը իր կազմում ներգրավելու է պետական, մասնավոր եւ հասարակական հատվածները, այդ թվում նաեւ Գիտությունների ակադեմիան: Բոլոր կողմերն իրենց մոտեցումներն են ներկայացնելու եւ առաջարկություններով են հանդես գալու, թե ինչպես կարգավորվել կամ խորհուրդ տալ կառավարությանը կամ ասենք Ազգային ժողովին՝ ինտերնետային ոլորտը եւ մարտահրավերները կարգավորել եւ լուծելու ուղղությամբ:

«Հայաստանում գոյություն ունեն որոշում կայացնողներ, որոնք ընտրվում են կամ նշանակվում են ընտրությունների արդյունքում, եւ պետական ծառայողներ, որոնք որոշում կայացնողների որոշումները կյանքի են կոչում: Շատ դեպքերում նախարարները ոլորտը լավ չեն պատկերացնում, որովհետեւ իրենք քաղաքական ուժի ներկայացուցիչներ են, այ այստեղ է, որ անհրաժեշտ են խորհրդականներ՝ ինտերնետի մասով»,-կարծում է Գրիգորի Սաղյանը:

Նրա ձեւակերպմամբ, ինտերնետն այնքան լայն է մտել կյանքի մեջ, որ մասնագիտական խորհուրդներն անխուսափելի են. «Օրինակ ինտերնետին վերաբերող այս կամ այն փոփոխությունն ինչ ազդեցություն կունենա ասենք էլեկտրոնային առեւտրի եւ այլնի հետ կապված: Այս բոլոր հարցերի քննարկումը ինտերնետ համաժողովում հնարավորություն կտա մասնագիտական խորհրդատվություն ապահովել՝ որոշում կայացնողների եւ պետական ծառայողների համար՝ ներգրավելով բոլոր շահագրգիռ ուժերին: Ի դեպ, համաժողովի վերաբերյալ վարչապետի որոշումն ընդունվել է անցյալ տարվա օգոստոսի 14-ին»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը՝ 168.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031