Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում օրեր առաջ մահացել էր 4 տարի 7 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Վահե Հովնանյանը:
Aravot.am-ի լուրը հաստատեց ԱՆ ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը, որը հավելեց նաեւ, թե հունվարի 7-ին դատապարտյալի մահվան կապակցությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախնական տեղեկություններով 1959թ. ծնված դատապարտյալը մահացել է սրտի ինֆարկտից:
Նշենք, որ դատապարտյալն ազատազրկվել է տնտեսական հանցագործության համար՝ հարկերից խուսափելու:
Նա դատապարտյալների հիվանդանոցում էր տարվել Էրեբունիի քրեակատարողական հիմնարկից 17.06.2014թ-ին, ապա հետազոտվել, ետ տարվել, իսկ տարվա դեկտեմբերի 16-ից կրկին բերվել էր դատապարտյալների հիվանդանոց:
Իսկ Դու՛ք, վճարե՞լ եք հարկերը…
Վահե Հովնանյանին դատել են,իսկ նրա դատավօրին՞․ նա վճարե՞լ ե հարկերը,իսկ արդարեցվաց մարդասպաններին ազատ են արզակւմ կամ նակհագահի ներմանն են արյանացնւմ՞