Լրահոս
Օրվա լրահոսը

#JeSuisCharlie-ն դարձել է Թվիթթերի պատմության ամենաշատ օգտագործված հեշթեգերից մեկը

Հունվար 12,2015 15:30

Հունվարի 7-ին Փարիզում գտնվող Շառլի Էբդո երգիծական շաբաթաթերթի վրա ահաբեկիչների հարձակումից տաս ժամ հետո #JeSuisCharlie (Ես Շառլին եմ) հեշթեգը թվիթթերում յուրաքանչյուր մեկ ժամվա ընթացքում օգտագործվել է մոտ 6000 անգամ: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Այսպիսով, ինչպես նշում է պարբերականը, արտահայտությունը արդեն օգտագործվել է մոտ 5 միլիոնից ավելի անգամ:

Իրենց գրառումներում օգտագործելով #JeSuisCharlie նշումը, օգտատերերը փորձում են ցույց տալ, որ խոսքի ազատությունը չի կարող սահմանափակվել ոչ մի կերպ:

Թվիթթերի տվյալների խմբագիր Սայմոն Ռոջերսը հանրությանն է ներկայացրել մի քարտեզ, որում պատկերում է, թե ինչ արագությամբ է հեշթեգը տարածվել աշխարհում:

Սակայն ինչպես ներկայացնում է Mashable կայքը, #JeSuisCharlie-ն օգտագործվել է շատ, բայց չի կարող համեմատվել անցյալ տարվա Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը վերաբերող գրառումների՝ 32,1 միլիոն, եւ MTV մրցանակաբաշխության վերաբերյալ գրառումների քանակին՝ 78 միլիոն:

Թարգմանությունը՝ Էլյա Հովհաննիսյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031