ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Տավուշի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կողմից կատարված մեծածավալ աշխատանքների շնորհիվ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը բացվել է: Այն երթևեկելի է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները
բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն