Լրահոս
Օրվա լրահոսը

«Ում է պետք այդ էժան շանտաժը, որ Հայաստանը պետք է դուրս գա ԼՂՀ բանակցային գործընթացից». Ստյոպա Սաֆարյան

Հունվար 12,2015 14:55

Շատ է խոսվում ԼՂՀ բանակցային գործընթացից Հայաստանի դուրս գալու մասին: Ընդ որում, այդ մասին լուրեր են տարածում նաեւ իշխանական կողմի ներկայացուցիչները: Այս մասին հարցին այսօր «Հայացք» ակումբում Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանն այսպես արձագանքեց. «Շատ տարօրինակ հայտարարություններ են անում: Տարիներ առաջ կային քաղաքական գործիչներ եւ մարդիկ, որոնք ասում էին, թե Ալիեւն ինչքան մնա Ադրբեջանի նախագահ, այնքան Հայաստանի օգուտն է: Անուններ չեմ տա եւ քաղաքական գործիչների, եւ բազում փորձագետների, որոնք դա հրապարակային ասում էին: Ասում էին՝ Ադրբեջանում ժողովրդավարության վիճակն ինչքան վատ լինի, այնքան ՀՀ-ի օգուտն է: Զուտ նրա համար էին ասում, որ համեմատության մեջ Հայաստանն ավելի երեւա, ՀՀ իշխանություններն ավելի ժողովրդավար երեւան: Կան մարդիկ, որոնք միշտ ողջունել են ՀՀ իշխանությունների որոշումները, սազանդարի նման փառաբանել, արդարացրել, փաստարկել, բայց ժամանակը միանգամայն այլ բան է ցույց տալիս: Հիմա նույն բանն է: Կար ժամանակ, որ ասում էին՝ խաղի կանոններ պիտի փոխվեն: Միջազգային հանրությանն ու Ադրբեջանին սթափեցնելու համար կային լավագույն պահեր՝ Ղարաբաղի ճանաչման խնդիրն օրակարգում դնելու համար, մեզ ասում էին՝ դա պատերազմի վերսկսման ամենակարճ ուղին է: Հիմա գտնվել են փորձագետներ, մարդիկ, որոնք բացահայտ հայտարարում են, որ Հայաստանը պետք է դուրս գա բանակցային ձեւաչափից»:

Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ ինքը երբեք կողմ չի եղել բանակցային գործընթացից դուրս գալուն. «Երբեք չեմ համարել, որ Արցախի ճանաչումը այն ժամանակ Կոսովոյի ալիքի ներքո կարող էր բերել շատ ավելի մեծ ռիսկերի, քան այժմ, հետեւաբար ես երբեք չեմ կարող կողմ արտահայտվել խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների տապալման հարցում»:

Ըստ պարոն Սաֆարյանի, ամբողջ ողբերգությունը գալիս է նրանից, որ մեր «սազանդարությամբ» եւ անհեռատես, տգետ որոշումներով Ղարաբաղը դուրս է մղվել բանակցային գործընթացից. «Դրա լուծումն այն չէ, որ մի սխալից հետո երկրորդ սխալը լինի, պիտի հասկանանք, որ Ադրբեջանի կողմից լուրջ շահագրգռություն կա բանակցային գործընթացը վերսկսելու: Ադրբեջանի նախագահի ամբողջ մուննաթային հռետորաբանությունն՝ ուղղված միջազգային հանրությանը, հենց դրա նպատակն է՝ շանտաժի ենթարկել եւ հասնել իր համար ցանկալի լուծումների: Ջուր մի լցրեք մեր հակառակորդի ջրաղացին, որովհետեւ նա նույնպես շահագրգռված է այս ձևաչափի վերացմամբ: Հաշված պետություններ են շահագրգռված, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չլինի: Թուրքիան, որն ուզում է նոր ձևաչափ ձեւավորի, որտեղ ինքը լինի եւ միջնորդական առաքելություն ստանձնի, ՌԴ-ն, որը չի ցանկանում, որպեսզի այս խողովակով Արեւմուտքը ազդեցություն ունենա ընդհանրապես տարածաշրջանի վրա եւ նույն Ադրբեջանը, որն այլեւս չի կարողանում մարսել եւ իր հասարակությանը ներկայացնել մեզ համար ամենաանցանկալի տարբերակը, որը երբեւիցե քննարկվել է այդ ձեւաչափում: Ուստի բանակցություններից մեր դուրս գալու լուրերը եւ էժան շանտաժը չեմ հասկանում ում է պետք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՄԱՆՎԵԼ says:

    Պարոն Սաֆարյան եթե մենք մտնում ենք ԵՏՄ և հայտարարում որ Արցախը մեր մտքերում չի հիմա ինչպես ենք հանդես գալու Արցախի անունից..

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031