Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում սպանված ընտանիքից փրկված երեխայի առողջական վիճակը ծանր է

Հունվար 12,2015 14:52

Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Ավստրիական հիվանդանոց է տեղափոխվել մինչև 1 տարեկան տղա երեխա, որին վիրահատել են:

Երեխան կրծքի շրջանում վերք է ունեցել: Նրա մոտ կատարվել է որովայնի խոռոչի օրգանների մանրակրկիտ հետազոտություն: Արդյունքում պարզվել է, որ որովայնի խոռոչի օրգանները վնասված չեն:

40 րոպե տևողությամբ վիրահատությունը բարեհաջող է անցել:

Այժմ երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են ծանր:

Առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031