Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսումնասիրություն. Հարցվածների 31%-ը մոտակա ժամանակներում պատրաստվում է մեկնել Հայաստանից՝ աշխատելու նպատակով, 45%-ը վաղ, թե ուշ մեկնելու է

Հունվար 12,2015 13:28

«ՀՀ երիտասարդների զբաղվածության հիմնախնդիրները». 48% աշխատանք չունեցող և չփնտրող, 20% գործազուրկ և աշխատանք փնտրող, 28% զբաղված երիտասարդություն՝ արտագաղթի բարձր պոտենցիալով

Ամփոփվեց «ՀՀ երիտասարդների զբաղվածության հիմնախնդիրները» հետազոտությունը, ըստ որի՝ ՀՀ երիտասարդների միայն 28%-ն է զբաղված: Դրամական կամ ոչ դրամական եկամուտ բերող գործունեություն չունի հարցվածների 72%-ը: Այս խմբից 24%-ը գտնվում է ուսումնական գործընթացում, 48%-ը չունի աշխատանք և չի գտնվում ուսումնական գործընթացում, նրանք փաստացի գործազուրկ են, բայց չեն դասվում գործազուրկների թվին, քանի որ աշխատանք չեն փնտրել հարցման պահին, իսկ ՀՀ պետական սահմանման համաձայն՝ գործազուրկ են այն երիտասարդները, ովքեր չունեն աշխատանք, չեն գտնվում ուսումնական գործընթացում և փնտրում են աշխատանք, այդպիսիք են հարցվածների 20%-ը:

«ՀՀ երիտասարդների զբաղվածության հիմնախնդիրները» հետազոտությունն իրականացրել է Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի կազմում գործող Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը (ԵՈւԻ)՝ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համագործակցության շրջանակում:

Հետազոտության նպատակներն են վերլուծել ՀՀ աշխատաշուկայում երիտասարդների ներգրավվածության հիմնախնդիրները, վերհանել աշխատաշուկայի պահանջարկին երիտասարդների կարողությունների համապատասխանության հիմնախնդիրները, մշակել առաջարկությունների համապարփակ շրջանակ՝ բացահայտված խնդիրների լուծումներով:

Հետազոտությանը մասնակցել են 16-30 տարեկան 1578 երիտասարդ՝ 41% արական, 59% իգական սեռի ներկայացուցիչ, այդ թվում հաշմանդամություն ունեցող 370 երիտասարդ: Հարցվածներից 481-ը երևանաբնակ են, 1097-ը՝ մարզերից: Երիտասարդների շրջանում հարցումներից զատ՝ իրականացվել է 20 փորձագիտական հարցազրույց գիտական, վարչական, սոցիալական, քաղաքացիական և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտների փորձագետների հետ, 57 հարցազրույց առանցքային տեղեկատուների հետ՝ զբաղվածության պետական ծառայության կենտրոններ, բուհեր, երիտասարդության հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-ներ, ասոցիացիաներ և այլն, ինչպես նաև 101 խորքային հարցազրույց գործատուների հետ:

Ըստ ՀՀ Պետական երիտասարդական քաղաքականության հայեցակարգի՝ երիտասարդ են համարվում բնակչության 16-30 տարեկան ներկայացուցիչները, Հայաստանում երիտասարդների թիվը 804 205 է կամ բնակչության մոտ 27.9%-ը:

Հետազոտության արդյունքներով՝ 16­20 տարիքային խմբում զբաղված են հարցվածների 16%­ը, 21­25 խմբում՝ 33% ­ը, իսկ 26­30 տարեկանների խմբում՝ 34%­ը: Սա նշանակում է զբաղված երիտասարդների թվի ավելացում տարիքային աճին զուգահեռ: Զբաղված է երևանաբնակ երիտասարդների 32%­ը, իսկ մարզաբնակների` 26%­ը: Հաշվի է առնվել, որ մարզաբնակ զբաղված երիտասարդների մոտ 19% ­ը զբաղված է սեփական հողատարածքի մշակմամբ և որպես վարձատրություն կարող է ստանալ բնամթերք:

Գյուղատնտեսությանը հաջորդում է առևտրի ոլորտը, որում ներգրաված են հարցվածների 14%-ը, 11%-ը՝ պետական մարմիններում, 9%-ը՝ կրթության, գիտության, 7%-ը՝ առողջապահության, 7%-ը՝ արվեստի, մշակույթի, սպորտի, 6%-ը՝ ուժային կառույցներում, հինգական տոկոս ծառայությունների, շինարարության, սպասարկման, ֆինանսական ոլորտներում, հարցվածների միայն 3%-ն է զբաղված ՏՏ ոլորտում:

Տնտեսապես ոչ ակտիվ երիտասարդների 46%-ը գյուղաբնակ է, 18%-ը երևանաբնակ, 36%-ը՝ ՀՀ այլ քաղաքներից:

Երիտասարդների 36.8%-ը ծառայողական աշխատանքներում են ներգրավված, 16.7%-ը` ինքնազբաղ են, 8.7%-ը գրասենյակային աշխատողներ են, 6.5%-ը հողագործներ և անասնապահներ են, 5.3%-ը՝ որակավորված բանվորներ, նույնքան էլ միջին օղակի մենեջերներ և բաժնի պետեր, 4.3%-ը չորակավորված բանվորներ են, 3.1%-ը՝ անհատ ձեռներեցներ և 2.8%-ը՝ բարձր օղակի մենեջերներ և տնօրեններ:

Դրամական և ոչ դրամական եկամուտ ունեցող երիտասարդների 66%-ը վարձու աշխատող է, 29%-ը ինքնազբաղված է և 4%-ը ձեռներեց:

Աշխատանք ունեցող հարցված երիտասարդների աշխատանքի և մասնագիտության համապատասխանությունը հետևյալն է. 34%-ինը լիովին չի համապատասխանում, 33%-ինը լիովին համապատասխանում է, 14%-ինը հիմնականում համապատասխանում է, 6%-ինը չի համապատասխանում, և 13%-ը չունի մասնագիտություն:

Աշխատանք ունեցող երիտասարդների աշխատանք գտնելու հարցում որոշիչ գործոններ են եղել ծանոթությունները՝ 13.2%-ի մոտ, ունակություններ, կարողությունները՝ 13.2%-ի մոտ, կրթությունը՝ 11.3%-ի մոտ, աշխատանքային փորձը որոշիչ դեր է խաղացել 7.5%-ի մոտ:

Աշխատանք ունեցող երիտասարդների 20%-ը չգրանցված, 80%-ը գրանցված աշխատողներ են: Գործազուրկ երիտասարդների 28%-ը արական, 72%-ը իգական սեռի են:

Երևանում գործազուրկ է երիտասարդների 19%-ը, Շիրակում՝ 30%-ը, Սյունիքում և Արագածոտնում՝ 27-ական տոկոս, Լոռիում՝ 21%-ը, Արարատում՝ 20%-ը, Գեղարքունիքում՝ 19%-ը, Վայոց Ձորում՝ 18%-ը, Տավուշում՝ 17%-ը, Արմավիրում՝ 15%-ը, Կոտայքում՝ 12%-ը:

Հարցվածների 31%-ը մոտակա ժամանակներում պատրաստվում է մեկնել Հայաստանից՝ աշխատելու նպատակով, 45%-ը վաղ, թե ուշ մեկնելու է, 16%-ը հավանաբար մի օր կմեկնի, 8%-ը ոչ մի դեպքում չի մեկնի Հայաստանից աշխատանքի նպատակով: Արտերկիր մեկնել ցանկացողների 39%-ը իգական, 61%-ը՝ արական սեռի են:

Երիտասարդների 48.7%-ը չունի ամսական եկամուտ, 21.7%-ի ամսական եկամուտը չի գերազանցում 50 հազար դրամը, 12.1%-ինը՝ 50-100 հազար դրամ է, 4.5%-ինը՝ 100-150, 3.4%-ինը՝ 150-200, 2.4%-ինը՝ 200-300 հազար դրամ է, երիտասարդների 20.2%-ը նորմալ կյանքի համար ակնկալում է 200-300 հազար դրամ եկամուտ:

Հարցված հաշմանդամություն ունեցող 370 երիտասարդների 20.5%-ը ունի դրամական եկամուտ, 79.5%-ը չունի, զբաղված է 21%-ը, 20.4%-ի համար աշխատանքի ընդունման հարցում հիմնական դժվարությունն է աշխատանքային փորձի բացակայությունը, 17.9%-ի համար խտրականությունը հաշմանդամություն ունեցող երիտասարդների նկատմամբ, 11.1%-ի դեպքում աշխատելու ընդունակության նկատմամբ թերահավատություն է դրսևորվել, 8.6%-ի հանդեպ՝ կանխակալ վերաբերմունք հաշմանդամություն ունեցող երիտասարդների նկատմամբ: Հաշմանդամություն ունեցող երիտասարդներին աշխատաշուկայում ներգրավելու համար բացակայում են՝ համապատասխան աշխատատեղերը (28%), տրանսպորտային համակարգի հարմարեցումը (17%), պատրաստակամությունը գործատուների կողմից (15%):

ԵՈւԻ-ին հարցման շրջանակում իրականացրել է նաև երիտասարդների անկախության համաթվի (ինդեքսի) չափում: Երիտասարդների անկախության ցուցանիշը ներառում է չորս հիմնական բաղադրիչներ` ֆինանսական, տնտեսական, մտավոր և կենցաղային անկախություն:

Ֆինանսական անկախությունը ցույց է տալիս, թե որքան է երիտասարդը կարողանում ֆինանսապես հոգալ ընտանիքում առաջին անհրաժեշտության ծախսերը։ Երիտասարդների ֆինանսական անկախությունը բավականին ցածր է․ հարցվածների շրջանում ֆինանսական անկախության միջին ցուցանիշը կազմել է 0,3 բալ ([0-1] սանդղակի համար):

Տնտեսական ակտիվությունը ցույց է տալիս երիտասարդի զբաղվածության ոլորտում ներգրավվածությանը ուղղված գործունեության ինտենսիվությունը։ Տնտեսական ակտիվությունը ենթադրում է երիտասարդի կողմից տնտեսական հարաբերություններում ներգրավվելու նրա ջանքերը: Այս ցուցանիշն ուսումնասիրելու համար անհրաժեշտ է հասկանալ երիտասարդի զբաղվածությունը և զբաղվածությամբ ներգրավվածությունը կամ զբաղված լինելուն ուղղված նրա ջանքերը: ՀՀ երիտասարդները դրսևորում են բավականին ցածր տնտեսական ակտիվություն՝ տնտեսական համաթվի միջին արժեքը կազմել է 0,29 բալ:

Կենցաղային անկախությունը ենթադրում է երիտասարդների կողմից սեփական սննդի, հագուստի և հիգիենայի պարագաների ընտրություն, գնում, նախապատրաստում: Միջինը հավասար է 0,47-ի: Կենցաղային անկախությունը ավելի համասեռ է՝ համեմատած ֆինանսական և տնտեսական բաղադրիչների հետ։

Մտավոր ինքնուրույնությունը մարդկային այն արժեքներն են, որոնք բնութագրում են անձի ուղղվածությունը գործել՝ հիմնվելով իր սեփական ուժերի վրա, ստեղծագործ նորարարական լուծումների վրա։

Մտավոր անկախությունը բոլոր անկախության բաղադրիչների հետ համեմատած ամենաբարձրն է․ միջին արժեքը կազմում է 0,57:

Մտավոր անկախությունը այդքան սերտորեն կապված չէ ֆինանսական և տնտեսական ցուցիչների հետ, ցուցիչների միջև կապը թույլ է:

Ուսումնասիրությունը իրականացվել է Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի կողմից ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ 2013 թ.-ի Հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031