Հունվարի 11-ի երեկոյան փակվել եւ այժմ էլ փակ է Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածը: Բաղանիսի եւ Ոսկեպարի տարածքում ճանապարհային ոստիկանության աշխատակիցները այդ նպատակով հսկողություն են իրականացնում:
Երթեւեկությունը կատարվում է շրջանցիկ՝ Հարսնաքարով ձգվող ճանապարհով:
Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը հայտնեց, որ երեկ երեկոյան ադրբեջանցիների գնդակոծությունից վնասվել է գյուղի երկու առանձնատուն: Գնդակները վնասել են պատերը, պատուհանների շրջանակները, ջարդել դրանց ապակիները:
«Այս պահին ադրբեջանցիների գնդակը ձեռքիս է; ԴՇԿ-ից են կրակել»,-ասաց համայնքապետը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ