Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյանը՝ ՌԴ-ի միգրացիոն նոր քաղաքականության մասին. «Այն ազատությունը, որը թղթի վրա գրված է՝ մենք չենք ունենալու»

Հունվար 12,2015 12:55

ՌԴ-ի՝ միգրացիոն օրենսդրությունում կատարած փոփոխությունների համաձայն, այդ երկիր մուտք գործելու արգելք է սահմանվել այն օտարերկրացիների համար, որոնք կխախտեն օրինական կեցության ժամկետը։ Այսուհետեւ, ովքեր Ռուսաստանում կմնան սահմանված ժամկետից 120 օր ավելի՝ կզրկվեն այդ երկիր մուտք գործելու իրավունքից 3 տարով, 270 օր անլեգալ մնալու դեպքում կզրկվեն 5 տարով, իսկ 360 օր եւ ավելի մնալու դեպքում՝ 10 տարով։

Թե ՌԴ-ի օրենսդրական այս փոփոխությունն ինչպես կանդրադառնա Հայաստանի քաղաքացիների վրա՝ Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն ասաց. «Իդենտիֆիկացիայի խնդիր ենք ունենալու: Միգուցե այն մարդիկ, որոնք նախկինում ունեցել են խնդիրներ, պրոբլեմներ՝ կախված ժամկետի հետ, հիմա այդ հարցերը չեն ունենա, ավելի հանգիստ կմնան ու կաշխատեն: Դրա հետ միասին, եթե նախկինում մարդիկ ՌԴ գնալիս մտածում էին, որ սա իրենց կյանքի վերջին կետն է, հազիվ եկել են, եւ սկսում էին գումարներ վճարել թաղայինին կամ այլ տեղեր, հիմա այդ հնարավորությունները միգուցե կվերանան: Այդտեղ հարմար չի՝ կմեկնի մեկ ուրիշ քաղաք, կվերադառնա Հայաստան ի վերջո»:

Ըստ Թեւան Պողոսյանի, այնուամենայնիվ, այդ ամենը միայն փաստաթղթի վրա է գրված. «Թե պրակտիկան ինչ ցույց կտա, միայն կյանքի ընթացքում կերեւա: Հաշվի առնելով, թե Ռուսաստանում ինչպիսին է դատական համակարգը, կոռուպցիայի իրավիճակը ռուսական, ղազախական կամ բելառուսական շուկայում, կարծում եմ, այսպես ասած այն ազատությունը, որը թղթի վրա գրված է, մենք իսկապես չենք ունենալու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031