Ֆուտբոլի Իտալիայի առաջնության «Ինտեր»-«Ջենոա» հանդիպման երկրորդ խաղակեսի միջնամասում «Ինտերի» ավագ Մարկո Անդրոելին գնդակը դաշտից դուրս ուղարկելիս դիպել է իր գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի գլխին, որից 50-ամյա մասնագետը կորցրել է հավասարակշռությունը եւ կարճ ժամանակով տապալվել գետնին:
Բարեբախտաբար, բժշկական օգնության կարիք չի զգացվել: Միջադեպից անմիջապես հետո նկատելով, որ հեռուստախցիկներն ուղղված են իր վրա, մարզիչը ժպտացել է եւ շարունակել ղեկավարել իր թիմի գործողությունները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Getty Images-ի