Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյան. Հայկական կողմը թույլատրել է ադրբեջանական կողմին հանել դիվերսանտներից մեկի դիակը

Հունվար 12,2015 11:17

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է. «ՀՀ ԶՈւ երի ստորաբաժանումները ելնելով միջազգային մարդասիրական նորմերից, թույլատրել են ադրբեջանական կողմին հանել դիվերսանտներից մեկի դիակը»:

Հիշեցնենք, որ երեկ նա հաղորդել էր Տավուշում դիվերսիոն փորձի մասին ու հավելել. «Հակառակորդի դիվերսանտներից մեկի դիակը գտնվում է միջդիրքային տարածքում: Հայկական կողմից զոհվել է 80 տարեկան հովիվ»:

Այսօր ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր ֆեյսբուքյան գրառմամբ. «Տավուշում տեղի ունեցած դեպքից հետո որոշ ժամանակ շարունակվում էր լարվածությունը: Հայկական ստորաբաժանումները արժանի հակահարված են տվել բոլոր կրակոցներին: ՀՀ ԶՈւ երի ստորաբաժանումները ելնելով միջազգային մարդասիրական նորմերից թույլատրել են ադրբեջանական կողմին միջդիրքային տարածքից հանել դիվերսանտներից մեկի դիակը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031