CES 2015 տեխնոլոգիական ցուցահանդեսին Կալիֆորնիական Fuhu ընկերությունը ներկայացրել է 55 և 65 դյույմանոց սարքեր, որոնք չափսերով ավելի շատ մեծ հեռուստացույց են հիշեցնում, քան պլանշետ:
Phone Arena-ն գրում է, որ այս մեծ սարքերն ունեն Nvidia Tegra X1 ութամիջուկ պրոցեսոր, 256 միջուկ ունեցող Maxwell GPU գրաֆիկական պրոցեսոր և 4 ԳԲ օպերատիվ հիշողություն: 55 և 65 դյույմանոց այս պլանշետներն ունեն 4K թույլատրություն:
Նման տեխնիկական տվյալների պարագայում սարքերի արժեքը բավական մատչելի է. 55 դյույմանոց մոդելն արժե 2499 դոլար, իսկ 65 դյույմանոցը՝ 4000: Ըստ Ittrend.am-ի, առաջին հերթին նման մեծ սարքերը կարող են ծառայել որպես թվային գրատախտակ: