Նորին Գերազանցություն Ֆրանսիայի նախագահ պարոն Ֆրանսուա Օլանդ,
Ֆրանսիայի հարգարժան բարեկամ ժողովուրդ
Հետեւելով ողբերգական իրադարձությունները՝ Չարլի Հեբդու (Charlie Hebdo) աշխատակազմի դաժան սպանությանը, մեր խորին ցավակցությունն ու համակրանքն ենք հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, դատապարտելով այդ դաժան և անմարդկային ահաբեկչական արարքը:
Քաղաքական սահմաններից դուրս այդ սարսափելի իրադարձությունը, մեզ բոլորիս ցավ պատճառեց, հատկապես մեզ հայերիս, ովքեր գիտեն, թե խոսքի ազատությունը ինչքան կարևոր է ժողովուրդների խաղաղ, արդար և համերաշխ ապրելու համար:
Կարդացեք նաև
Ֆրանսիայի պատմությունը միահյուսված է խոսքի ազատության հետ: Այդ հանցագործության թիրախը բոլոր ազատատենչ ժողովուրդների սիրտն էր: Մենք հայերս կասկած չունենք, որ Ֆրանսիայի ազատատենչ ժողովրդին նման արարքները երբեք չեն կարող ծնկի բերել:
Այդ տեսակ տրագեդիաները կանխելու եւ չեզոքացնելու համար, անհրաժեշտ է բոլորիս համախմբվածությունը ի պաշտպանություն և աջակցություն ազատության, արդարության և ժողովրդավարության ձգտող քաղաքականությանը:
Ֆրանսիայում ազգային սգո առիթով, մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում այս անմարդկային դաժան արարքի հետեւանքով զոհվածների ընտանիքներին ու հարազատներին:
Հարգանքներով՝
«Եվրոպայի Հայերի Համագումար»,
Նախագահ՝ Կարո Հակոբյան
Շվեդիա, Ուպսալա ,
9 հունվար 2015
Հետաքրքիր է 1713 – ամյա քրիստոնեական արժեքները ժառանգած տեսել է Charlie Hebdo-ի արած Քրիստոսի ծաղրանկարները, ինչու մի անգամ չասացին այ Օլանդ դուք ուրիշի աստծու հետ ինչ գործ ունեք:Հայհոյանքը, ուրիշի կրոնը վիրավորելը խոսքի ազատություն չէ: Ամոթ է, թող գնային Սայիդ և Շերիֆ Կուաշիների հիշատակին մի հատ մոմ վառեին, թե չէ էս տեմպերով որ շարունակվեց պահանջարկից ելնելով օճառն ել է թանկանալու