Այսօր, ժամը 17-ի սահմաններում Ղազախի շրջանի Ղուշչի-Այրումի հենակետերից գնդակոծվել է Ոսկեվան գյուղի ոչխարի հոտը: Ոսկեվանի բնակիչ, 1935թ. ծնված Հրանտ Սարգսյանը, որն այսօր հովվություն էր անում, զոհվել է: Ոսկեվանցիներն անհանգստացել են, երբ երեկոյան Հ. Սարգսյանը տուն չի վերադարձել:
Ոսկեվանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանը հայտնեց, որ ինքը գտնվում է դեպքի վայրում: Հրանտ Սարգսյանը (տողերիս հեղինակի ազգակից բարեկամը), կիրթ մարդ էր, խորհրդային ժամանակ երկար տարիներ եղել է Նոյեմբերյանի շրջխորհրդի գործկոմի գյուղատնտեսության վարչության գլխավոր հաշվապահը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՏՄ մտնելը իբր թե ավելի շատ «անվտանգություն» պիտի բերեր:
Էս բայղուշ Ալիեւի վսկռնին քոր են կյալի: Սրա աջալը եկել ա: