Փարիզի Հանրապետության հրապարակում մեկնարկած միասնության երթին, որը գլխավորում են այս շաբաթ իսլամիստ ծայրահեղականների հարձակումների 17 զոհերի հարազատները, կազմակերպիչների գնահատմամբ շուրջ 1 միլիոն մարդ է մասնակցում:
Միասնության երթին մասնակցում են նաև տասնյակ երկրների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլադնի գլխավորությամբ: Այստեղ են, մասնավորապես, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենզին, Իսրայելի վարչապետ Բենջամին Նեթանյահուն, Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը, Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Ավելի վաղ երթին մասնակցելու մտադրության մասին է հայտարարել նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում