Նախկին Խորհրդային միության հանրապետության բնակիչների շարքում՝ Ղազախստանի բնակիչները մյուսներից հաճախ են հետաքրքրվում պոռնոյով: Ըստ news-r.ru-ի՝ այս երկրում ավելի հաճախ են, քան մյուսներում՝ համացանցի որոնողական համակարգերում արվում համապատասխան հարցումներ:
ԱՊՀ անդամ երկրների հետաքրքրությունների հետազոտությունն իրականացրել է Wordstat վիճակագրական ընկերությունը: Այն անցկացրել է որոնողական համակարգերում նախկին ԽՍՀՄ պետությունների բնակիչների կատարած ավելի հաճախակի հարցումների դիտարկում: Ընդ որում՝ վիճակագրական մշակման են ենթարկվել միայն այն որոնողական հարցումները, որոնք հավաքված էին կիրիլիցայով:
Ինչպես պարզվել է՝ «Յանդեքսում» ավելի հաճախ պոռնկագրական նյութեր են փնտրում Ղազախստանի բնակիչները: Նրանք այս չափանիշով գերազանցել են ԱՊՀ անդամ մնացած բոլոր երկրների ներկայացուցիչներին:
Google-ի օգտատերերից դարձյալ ամենահաճախը պոռնո են փնտրում Ղազախստանի բնակիչները. սա հաստատել են արդեն ընկերությունում: Քանի որ որոնողական այս համակարգն օգտագործում են ամբողջ աշխարհում՝ սա նշանակում է, որ իրենց հարցումները կիրիլիցայով գրող՝ պոռնոյի ամենամեծ սիրահարները երկրագնդում բնակվում են հենց այս երկրում:
Կարդացեք նաև
Իսկ եթե դիտարկվեն լատինատառ արվող հարցումները՝ վարկանիշային ցուցակի առաջին տեղում կլինի Լեհաստանը, երկրորդ տեղում՝ Բրազիլիան, իսկ երրորդում Բոսնիան ու Հերցեգովինան: