Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպես վերանորոգել ջուրն ընկած հեռախոսը (ինֆոգրաֆիկա)

Հունվար 11,2015 18:35

Բջջային հեռախոսների օգտատերերը բավականին հաճախ են իրենց սարքերը ջուր գցում. դա կարող է լինել լողավազանում կամ լոգարանում: Ըստ ittrend.am-ի համացանցում կարելի է գտնել բավականին շատ խորհուրդներ այն մասին, թե ինչ է պետք անել նման իրավիճակում, բայց ավելի օգտակար կլինի դրանք բոլորը ունենալ մի տեղ: Օրինակ` ինչպես պատկերված է ներքեւում տեղակայված ինֆոգրաֆիկայում:

How-to-save-your-phone-infographics-1

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Um Gottes Willen,, Unglaublich 🙂

    Երկու օր առաջ էի «Աւետարան» կարդում:

    Կոպիտ խախտում: Գրեթէ վստահ եմ, որ սա նոյնիսկ օրէնքի խախտում է: Լրատուութեան մեծ մասն անհասկանալի լեզուով է: Աւելին՝ միայն հայերէն իմացողն այդպէս էլ չի կարող իմանալ՝ ինչպէս վարուել:

    Զարմանալի է, բայց նախորդ յօդուածը (ittrend-ից, յիշողութեան մասին) թարգմանել էիք: Ուրեմն եթէ տեքստ է՝ թարգմանում էք, իսկ եթէ նկար է՝ ռուսերէն էլ թողնում էք (թարգմանելու «զահլա» չկայ)

    Հայաստանում բազմաթիւ մարդիկ ռուսերէն չգիտեն: Իսկ սա խտրական վերաբերմունք է:

    Պիտի այն գիտակցութիւնն իշխի, որը բացառի խտրականութիւնը: Եթէ ես խմբագիրը լինէի, այս յօդուածն այսպէս ՉԹԱՐԳՄԱՆՈՒԱԾ ԵՐԲԷՔ չէր յայտնուի այստեղ: Հետաքրքիր է՝ ի՞նչ է մտածում Արամ Աբրահամեանը:

    Երբ ես ընկերներիս հրաւիրում եմ խնջոյքի, նրանց սննդային պահանջները բաւարարելը դժուար է: Մէկը բուսակեր է, միւսը ձու/կաթնամթերք չի ուտում կամ հումակեր է: Ունեմ հրեայ, մուսուլման, հնդիկ ընկերներ: Ամէն մէկը մի բան չի ուտում: Բայց աշխարհը շուռ էլ գայ, բոլորի համար պիտի կերակուր լինի:

    Մէկ այլ օրինակ՝ գերմանական ալիքներով խուլ-համրերի համար նախատեսուած լուրերի ժամանակ թարգմանիչը եկել է խոշոր պլան, իսկ բուն հաղորդավարը՝ յետ է մղուել անկիւն: Հասկանո՞ւմ էք՝ ուր է հասել այդ մարդկանց գիտակցութիւնը: Որովհետեւ մարդկանց բոլոր խաւերը պետութեան հոգածութեան տակ են:

    Ես հիմա կը թարգմանեմ սա ու թող օրինակ ծառայի, որ նման բաներ այլեւս չլինեն:

  2. Արթուր Ղազարեան says:

    Ահա եւ թարգանութիւնը՝

    https://postimg.org/image/m6lkr3evh/

    10-20 րոպէ:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031