Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ հրեական դպրոցներն ու սինագոգներն անհրաժեշտության դեպքում Ֆրանսիայում կպաշտպանվեն երկրի բանակի կողմից` եթե դրա անհրաժեշտությունը լինի:
Այս մասին Ֆրանսիայի նախագահը հայտնել է Ֆրանսիայում հրեական կազմակերպությունների Խորհրդի ղեկավար Ռոջեր Կուկերմանի հետ հանդիմանը, հայտնում է «Дождь» ռուսաստանյան հեռուստաընկերությունը` հղում անելով France-Presse գործակալությանը:
Ֆրանսիայի նախագահը նաեւ խոստացել է, որ «Հանրապետական երթից» հետո, որը կկայանա առաջիկա ժամերին Փարիզում, նա կայցելի Փարիզի գլխավոր սինագոգ:
Պատրաստեց` Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ
Մի խոստացիր, պարտավոր եք…Երեխաներին վնասողներին վառել է պետք…Ոչ ծպտյալ ուժերին, ոչ իրականությունը թաքցնող, խեղաթյուրողներին և կրակ:Պաշտպանեք երեխաներին, նրանք մեղավոր չեն և այլնի համար: