Գերմանիայի Համբուրգ քաղաքի ոստիկանությունը հայտնել է Hamburger Morgenpost թերթի խմբագրության վրա հարձակման մասին, որը վերատպել է ֆրանսիական Charlie Hebdo-ի կողմից նախկինում տպագրած Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները:
Ինչպես տեղեկացնում է ԲԲՍ-ի ռուսական ծառայությունը` ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, որ վաղ առավոտյան անհայտ անձինք խմբագրության պատուհաններին են նետել քարեր եւ այրվող առարկաներ, ինչի արդյունքում այրվել են խմբագրության երկու աշխատասենյակները, բայց հրդեհը արագ հաջողվել է մարել: Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել:
Պատրաստեց` Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ
ԲԻ ԲԻ ՍԻ-ն ե՞րբ ռուսական դարձավ:
Ուշադրություն դարձրեք՝ տեքստում նշված է «ԲԲՍ-ի ռուսական ծառայություն»: