Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կներկայացնի Հայաստանը այսօր Փարիզում կայանալիք հանրապետական երթին, տեղեկացնում է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերի իր միկրոբլոգում:
Փարիզը պատրաստվում է զանգվածային հանրահավաք-երթին, որը կոչված է հարգելու հունվարի 7-ին և 8-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների զոհերի հիշատակը: