Երեւանի Շախմատի ակադեմիայում շարունակվում է 2000-2007 թթ. ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված 5-րդ մրցաշարը: Տարբեր տարիքային խմբերով անցկացվող օփենում, որին մասնակցում է 780 պատանի շախմատիստ, հանդես են գալիս Հայաստանի տարբեր մարզերի, Երեւան քաղաքի, Արցախի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Ռուսաստանից ժամանած մեր հայրենակիցներ, իսկ Top 10 խմբում՝ Հայաստանի եւ Արցախի՝ 6, Ռուսաստանի եւ Ուկրաինայի 2-ական շախմատիստներ: Հուշամրցաշարի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Վահագն Խաչատրյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Top 10-ում սահմանված է գրոսմայստերական նորմա (9 հնարավորից՝ 6,5 միավոր):
Top 10-ում երրորդ տուրից հետո 100 տոկոսանոց արդյունքով մրցաշարային աղյուսակը գլխավորում է ռուսաստանցի միջազգային վարպետ Կիրիլ Ալեքսեյենկոն: Նրանից կես միավոր պակաս վաստակել է ստեփանակերտցի միջազգային վարպետ Մանուել Պետրոսյանը (նկարում՝ ձախից): Առաջատարների եռյակը 2,0 միավորով եզրափակում է հայաստանցի միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև