Աշխարհի առաջնորդները հավաքվելու են մասնակցելու Ֆրանսիայի մայրաքաղաքում կազմակերպվող երթին՝ ցուցադրելով իրենց միասնությունը երեք օրվա ահաբեկչական գործողություններից հետո, որի ժամանակ մահացել է 17 մարդ: Գրում է BBC.com-ը:
Մոտ 2 000 ոստիկաններ եւ 1. 350 զինվորականներ են լինելու Ֆրանսիայի մայրաքաղաքում՝ պաշտպանելու երթի մասնակիցներին:
Ոստիկանությունը փնտրում է «Շառլի Էդբո» խմբագրության եւ սուպերմարկետի վրա հարձակում գործածների մեղսակիցներին:
Ներքին գործերի նախարարը վստահեցրել է, որ նրանք շատ զգույշ են լինելու եկող շաբաթներին:
Կարդացեք նաև
Ակնկալվում է, որ երթին կմասնակցեն Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:
Երթը կսկսվի տեղական ժամանակով ժամը երեքին, այն կառաջնորդեն զոհվածների հարազատները: Սպասվում է, որ երթին կմասնակցեն միլիոնից ավելի մարդիկ:
Պատրաստեց՝ Հռիփսիմե Հովհաննիսյանը