ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հունվարի 11-ին, ժամը 04.13-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի մոտակայքում ավտոմեքենաներ են արգելափակվել ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ջրափրկարարները Մ-4 միջպետական ավտոճանապարհի Սևան-Դիլիջան հատվածի 18-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա (16 ուղևոր):
***
Հունվարի 11-ին, ժամը 05.53-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին` Հարյուրի Ձոր կոչվող հատվածում, Վազ-2107 մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-11 միջպետական ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 40-րդ կմ-ում «Վազ2107» մակնիշի 34AA866 պետհամարանիշով (վարորդ` Ա. Մ.) ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. ավտոմեքենան արգելափակումից հնարավոր չի եղել դուրս բերել:
Հրշեջ-փրկարարները Ա.Մ.-ին և 2 ուղևորին տեղափոխել են Շատվան գյուղ:
***
Հունվարի 11-ին, ժամը 02.27-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-13 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում (15-րդ կմ) «Օպել» և «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ արգելափակվել է «Վոլկսվագեն» մակնիշի 33TS778 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Վ. Ա., ծնվ. 1988թ), որն արգելափակումից հնարավոր չի եղել դուրս բերել:
Հրշեջ-փրկարարները վարորդին և 3 ուղևորներին տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ: