Հունվարի 10-11-ը Սլովենիայում ընթանում է «Pokal Trzina 2015» միջազգային մրցաշար, որին մասնակցում է 9 պետության 221 հրաձիգ: Հայաստանը Սլովենիայում ներկայացնում է ազգությամբ գերմանացի հրաձիգ Քրիստիան Լաուերը: 10 մ, օդամղիչ հրացան, 60 կրակոց ձևում 35 մրցակցից Քրիստիան Լաուերը գրավել է երկրորդ տեղը: Նա նախ 612,9 միավոր վաստակելով՝ 7-րդ տեղով անցել է եզրափակիչ, այնուհետև զարգացրել հաջողությունը:
Հրաձգության Հայաստանի ֆեդերացիայի համար 2015 թվականի «անդրանիկ» մեդալը նվաճեց Անդրանիկ Այվազյանի սան Քրիստիան Լաուերը:
Հրաձգության Հայաստանի ֆեդերացիա