ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին`
ժամը 10:00-ի դրությամբ, սաստիկ բքի և թույլ տեսանելիության պատճառով
Վարդենյաց լեռնանցքը, Սևան-Դիլիջան, Սիսիան-Գորիս ճանապարհահատվածները
դժվարանցանելի են, Բերդ-Ճամբարակ ճանապարհը՝ փակ:
Սևանի, Գավառի, Մարտունու, Սարավանի լեռնանցքի ավտոճանապարհներին և
Սիսիանի տարածաշրջանի Զանգեր կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է՝
մշակված աղ-ավազով:
Սևանում, Գավառում, Վարդենյաց լեռնանցքում ուժեղ քամի է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների
կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման
աշխատանքներ:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը:
Կարդացեք նաև
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն