Ֆրանսիական ոստիկանությունը չի դադարեցնում ահաբեկիչների հնարավոր հանցակցուհու՝ Հայաթ Բումեդիենի որոնումները:
Նրա լուսանկարները, ըստ euronews.com-ի՝ հրապարակում ու ցուցադրում են բոլոր ԶԼՄ-ները՝ թե ֆրանսիական, թե արտասահմանյան:
Քննության վարկածով՝ 26-ամյա կինը մասնակցել է հինգշաբթի ոստիկանական պարեկների եւ նախօրեին Փարիզում խանութի վրա հարձակումներին:
Գրոհից ու պատանդների ազատ արձակումից հետո նրա մարմինը չի հայտնաբերվել սպանվածների դիակների մեջ: