«Իսլամական պետություն»-ը, «Ալ Քաեդա»-ն և այլ ահաբեկչական խմբավորումներ նոր հարձակումներ են ծրագրում Եվրոպայում, հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» -ն:
«Մեր ունեցած տեղեկությունները թույլ են տալիս ենթադրել, որ «Իսլամական պետություն»-ը, «Ալ Քաեդա»-ն, նրանց կից խմբավորումները և այլ ահաբեկչական խմբեր շարունակում են ահաբեկչական հարձակումներ ծրագրել ԱՄՆ-ում և Եվրոպայում: Իշխանությունը կարծում է, որ Եվրոպայում ահաբեկչական հարձակման հավանականությունը բարձր է՝ հաշվի առնելով, որ ԻՊ եվրոպացի անդամները վերադառնում են Սիրիայից և Իրաքից», – հայտնել են պետքարտուղարությունից՝ ավելացնելով, որ առանձին մարդկանց, որոնք ծայրահեղականների գաղափարախոսության հետևորդներն են, ահաբեկչական գործողություններ իրականացնելու վտանգը ևս առկա է:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ