Կրոնական արմատական խմբերը, որոնք թաքֆիրիական գաղափարախոսության հետևորդներն են, ավելի մեծ վիրավորանք են հասցնում Մուհամմեդ մարգարեին, քան նրան հեգնող արևմտյան ծաղրանկարիչները, հայտնել է Հըզբոլլա խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլահը, փոխանցում է «Դեյլի Սթար»-ը:
«Թաքֆիրիականները (մահմեդական ուղղություն, որը կասկածի տակ է դնում այլ մահմեդականների հավատքը), որոնց պնդմամբ իրենք մահմեդական են, ավելի մեծ հարված են հասցնում մահմեդականությանը, Ղուրանին և մահմեդական ազգերին, քան մահմեդականների թշնամիները, որոնք մարգարեին վիրավորել են ֆիլմերում կամ ծաղրանկարներում», – ասել է Նասրալլահը հեռուստատեսային ելույթի ժամանակ, որը նվիրված էր Մուհամմեդ մարգարեի ծննդին:
Առաջնորդի հայտարարությունը հաջորդել է Փարիզում տեղի ունեցած դեպքերին, երբ մահմեդականները հարձակվել էին «Շարլի Էբդո» երգիծական ամսագրի գրասենյակ ու 12 մարդ սպանել:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ