Լրահոս
Օրվա լրահոսը

Իլհամ Ալիեւ. «Թշնամին ունեցել է մեծ կորուստներ»

Հունվար 10,2015 18:03

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համարում է, որ Հայաստանը 2014 թվականին կիրառում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման իմիտացիայի մարտավարություն: Այդ մասին, ըստ haqqin.az-ի՝ նա հայտարարել է շաբաթ օրը կայացած Նախարարների խորհրդի ընդլայնված նիստում, որը նվիրված էր 2014 թվականին Ադրբեջանի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին:

Ւլհամ Ալիեւն ընդգծել է, թե Հայաստանն անցած տարի «չի ձեռնարկել որեւէ կառուցողական քայլ հակամարտության կարգավորման համար»: Նաեւ հավելել է, որ 2014 թվականին Հայաստանը ձեռնարկել է «մի շարք բացահայտ սադրանքներ Ադրբեջանի նկատմամբ, բայց այդ փորձերը կանխվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից, ընդ որում՝ թշնամին ունեցել է մարդուժի զգալի կորուստներ»:

Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ 2015 թվականին Ադրբեջանը կշարունակի ուշադրություն դարձնել պաշտպանական խնդիրներին. «Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2015 թվականի համար երկու անգամ ավելի մեծ է Հայաստանի ամբողջ բյուջեից»:

Իլհամ Ալիեւը նաեւ նշել է, թե միջազգային ասպարեզում Ադրբեջանի դրական կերպարը փչացնելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման եւ ոչ ոք չի կարող խոսել Ադրբեջանի հետ՝ վերջնագրերի լեզվով:

Պատրաստեց՝ Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Սերժի սոցիալ տնտեսական զարգացումն էլ կրկնակի մեծ է իրենց բյուջեից:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031