Հատկապես գիշերային ժամերին նկատվող ջերմաստիճանի անկումով պայմանավորված, փողոցներում հնարավոր մերկասառույցի առաջացումը կանխելու նպատակով, մայրաքաղաքում շարունակվում են աղի և շլաքային ավազի խառնուրդով գլխավոր և երկրորդական փողոցների մշակման աշխատանքները:
Աշխատանքներն իրականացվում են հիմնականում գիշերային ժամերին՝ Երևանի քաղաքապետարանի համապատասխան օղակների և վարչական շրջանների կոմունալ ծառայությունների աշխատակիցների կողմից, վարչական շրջանների ղեկավարների անմիջական հսկողության ներքո:
Առավոտյան և ցերեկային ժամերին շարունակական աշխատանքներ են տարվում նաև մայթերի, կանգառասրահների հարակից տարածքների, բակերի և միջբակային աստիճանահարթակների մաքրման ուղղությամբ:
Հարկ է նաև նշել, որ համաձայն Երևանի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 2-ի N 48-Ն «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին» որոշման, այս օրերին նաև տնտեսվարող սուբյեկտները ևս իրականացնում են իրենց օբյեկտներին հարակից տարածքների ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքներ:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն