Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր Մարոզյանը մեղադրվում է խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու մեջ

Հունվար 10,2015 17:20

Հունվարի 13-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանի առաջին ատյանի դատարանում, դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ, կշարունակվի «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցացիա» հասարակական կազմակերպության նախագահ Խաչատուր Մարոզյանին առաջադրված մեղադրանքով գործի քննությունը:

«Դատալեքս» տեղեկատվական համակարգում հրապարակած մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն՝ Խաչատուր Մարոզյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Սվետլանա Թորոսյանի խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու նպատակով, վերջինիս իրավաբանական օգնություն ցուցաբերելու և նրա քրոջ՝ Ծովինար Սիմոնյանի վերաբերյալ ՌԴ Սուրգուտ քաղաքի դատարանի կողմից կայացված ամուսնալուծության վճռի հիմնավորումները ստանալու, դրանք բողոքարկելու պատրվակով 2013թ. մարտից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում, մաս-մաս վերցրել է խոշոր չափի ընդհանուր 1.640.000 դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար և չարաշահելով վերջինիս վստահությունը , ծախսել է իր անձնական կարիքների համար»:

Խաչատուր Մարոզյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Դատաքննությունը սկսվել է անցած տարվա հոկտեմբերից:

Լուսանկարը՝ Խաչատուր Մարոզյանի ֆեյսբուքյան էջից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031