Վրանային ճամբարները բնավ բացառիկ երեւույթներ չեն Հայիթիի մայրաքաղաքում: 105 նման ճամբարներ են տեղաբաշխված Պորտ-օ-Պրենսում: Սավաններից, փայտերից ու ձեռքի տակ եղած այլ միջոցներից հավաքված նման վրաններն այստեղ են արդեն 5 տարի: Հենց այսքան է անցել ավերիչ երկրաշարժից, որը երկրի երեսից սրբեց Պորտ-օ-Պրենսի մեծ մասը, կյանքից հեռացան 200 հազար մարդուց ավելի, իսկ կես միլիոն հայիթցիներ մնացին անօթեւան:
Ըստ ntdtv.ru-ի՝ սկզբում վրանային ճամբարների բնակիչները կարծում էին, թե դժվարությունները կտեւեն մի քանի ամիս: Սակայն տարիների ընթացքում նրանք կորցրեցին նորմալ բնակարան ստանալու հույսը:
Իհարկե, Պորտ-օ-Պրենսի բնակիչների մեջ կան նոր բնակարանների երջանիկ տերեր: Բայց նրանց մի պայման է առաջադրված՝ պարտավոր են երեք տարվա ընթացքում օթեւան տրամադրել այլ ընտանիքների, որոնք կորցրել են կեցավայրը երկրաշարժի ժամանակ:
Մանրամասն՝ տեսանյութում