«Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը յուրացնելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները լվանալու մեջ մեղադրվող՝ տնային կալանքի տակ գտնվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանն Ամանորը դիմավորել է տանը` դուստրերի եւ թոռնիկների հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա մտերիմ ընկեր Արթուր Սաֆարյանը:
Նրա խոսքով` Լեւոն Հայրապետյանը տոներից հետո ամենայն հավանականությամբ նորից կտեղափոխվի հիվանդանոց` բուժումը շարունակելու նպատակով:
«Վիճակը բավարար է, բայց շուտով նորից հիվանդանոց կտեղափոխվի»,- ասաց Արթուր Սաֆարյանը:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ` NEWS.am-ի կայքում: