ԱՄՆ պետդեպարտամենտը զգուշացրել է իր քաղաքացիներին, որ աշխարհում մեծացել է ահաբեկչությունների վտանգն ամերիկացիների նկատմամբ՝ Իսլամական պետության դեմ Սիրիայում եւ Իրաքում միջազգային կոալիցիայի իրականացրած գործողությունների արդյունքում:
Պետդեպը զգուշացնում է, որ ԱՄՆ քաղաքացիների համար հատկապես վտանգավոր են Մերձավոր Արեւելքի երկրները, Հյուսիսային Ամերիկան, Եվրոպան, Ասիան: