Qahana.am կայքի 2015թ. առաջին զրուցակիցն է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Որքանո՞վ է Ձեր զբաղեցրած պաշտոնը օգնում կամ խանգարում աստվածապաշտ մարդ լինելու համար:
Ես կարծում եմ, որ չի խանգարում: Հակառակը, ոչ թե պաշտոնը պետք է խանգարի աստվածապաշտ մարդ լինելուն, այլ աստվածապաշտ մարդուն տեսնել պաշտոններում: Դրանք պետք է համատեղելի լինեն: Եթե ցանկացած գործողությունից, ցանկացած խոսքից առաջ ինքդ քո մեջ մտածես, որ ամեն ինչի՝ լավ կամ վատ արարքի համար պատասխան ես տալու, ապա ավելի ճիշտ կաշխատես:
Աստված, եկեղեցի, հոգևորական բառերն ի՞նչ նշանակություն ունեն Ձեր կյանքում:
Կարդացեք նաև
Աստված սկիզբն է ամեն ինչի և ամեն բան է: Եկեղեցին լոկ շինություն չէ, այլ մարդկանց՝ քրիստոնյաների միություն, իսկ հոգևորականն էլ այդ միությանը սպասարկող անձն է: Դա իմ կարծիքն է:
Որքանո՞վ է Ձեր բազմազբաղությունը խանգարում Ձեզ Աստծո հետ հարաբերվելիս:
Ինչ-որ առումով խանգարում է, բայց ինքս ինձ համար Աստծո հետ հարաբերակցվելու ժամանակացույց եմ սահմանել՝ առավոտյան և երեկոյան աղոթքները պարտադիր են: Երկու տղաներիս էլ եմ սովորեցրել աղոթել, երեկոյան քնելուց առաջ պարտադիր «Հայր մեր»-ն են ասում: Իհարկե, այդ մասով լուրջ թերություններ ունեմ, սակայն դա ժամանակի խնդիր է, կարելի է ավելին անել:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք Qahana.am կայքում :