«Ալ-Քայիդա» ահաբեկչական կազմակերպությունը սպառնացել է իրագործել նոր ահաբեկչական գործողություններ: «Շառլի Էդբո» խմբագրության վրա հարձակումը իսլամիստները անվանել են պատասխան՝ Մուհամմեդի մարգարեությունը ծաղրելուն: Քուաշ եղբայրներից մեկը հարձակման ընթացքում հայտարարել է, որ գործել է «Ալ-Քայիդայի» հանձնարարությամբ: Գրում է News-ru.com-ը:
Այս բովանդակությամբ հաղորդագրություն հայտնվել է իսլամիստական կայքերից մեկում՝ ուրբաթ երեկոյան՝ հունվարի 9-ին: Ֆրանսիային սպառնացել են նոր հարձակումներ իրագործել, եթե պետությունը չդադարի պայքարել իսլամի, դրա սիմվոլների եւ մուսուլմանների դեմ: Հաղորդագրությունը պարունակում էր նաեւ տեսանյութ՝ «Ալ- Քայիդայի» խմբավորումներից մեկի առաջնորդի ելույթով: Նրա խոսքով՝ «Ֆրանսիայի մի քանի որդիներ անհարգալից են վերաբերել Ալլահի մարգարեությանը», այդ պատճառով նրանց դեմ դուրս է եկել «Ալլահի հավատարիմ զինվորների» խումբը եւ սովորեցրել նրանց հարգալից լինել:
Պատրաստեց՝ Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ