ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին`
ժամը 10:00-ի դրությամբ, Կոտայքի, Սևանի, Գավառի, Մարտունու
ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենիս-Կարճաղբյուր ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է՝ մշակված աղ-ավազով:
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի բաց է:
Թալինում, Արթիկում, Արտաշավանում, Ապարանում տեղում է ձյուն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման
աշխատանքներ:
Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը:
Կարդացեք նաև
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն