Այսօր՝ հունվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Արարատի մարզի Դաշտավան գյուղի բնակիչ, 17-ամյա Հովհաննես Թովմասյանը իր վարած Mercedes մակնիշի 98 AT 098 համարանիշի ավտոմեքենայով Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Զորակ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Թովմասյանն ու նրա ուևորներ, Արմավիրի մարզի Դարակերտ գյուղի բնակիչներ՝ 15-ամյա Յուրի Խաչատրյանն ու 16-ամյա Վիրաբ Թանգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի կենտրոնական հիվանդանոց, որտեղից էլ տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com -ի կայքում