Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում քննարկվել են երկրին սպառնացող վտանգները. razm.info

Հունվար 09,2015 21:32

Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը Թուրքիայի դեսպանների 7-րդ կոնֆերանսի ժամանակ խոսել է Սիրիայում տիրող իրադրության, «ալ-Նուսրայի ճակատի» և «Իսլամական պետության» կողմից աճող վտանգի, Թուրքիայի վրա հարձակման վտանգի աճի մասին։

Թուրքական ձախ ազատական  «Ռադիկալ» օրաթերթի կայքի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ նիստին մասնակցել է նաև Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը։

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, ով ըստ կարգի պետք է ղեկավարեր դեսպանների ժողովը՝ Ֆիդանի և Գյուլերի ներկայության պայմաններում ժողովի անցկացումը վստահել է փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուին։

Թերթը նշում է, որ ժողովի հիմնական թեման եղել է «Իսլամական պետության» հարցը։ Ֆիդանն ընդգծել է, որ «Իսլամական պետության» դեմ պայքարում անհրաժեշտ է ավելի ընդգրկուն մարտավարություն մշակել՝ միաժամանակ նշելով, որ Սիրիայում «ալ-Նուսրայի ճակատն» ավելի վտանգավոր է, քան ԻՊ-ն։ Նա հավելել է, որ իսլամական խմբավորումների առավել արմատականացումը Թուրքիայի համար մեծ վտանգ է ներկայացնում, և վերջինս պետք է դա կանգնեցնի։

Նյութի մանրամասները կարդացեք razm.info-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031