2014թ դեկտեմբեր ամսվա ընթացքում Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալությունն (ANAMA) ականազերծել է ընդհանուր առմամբ 2,1 ք կմ մակերեսով տարածք Ադրբեջանի Աղդամի, Աղջաբեդիի, Աղստաֆայի, Ֆիզուլու, Ղազախի ու Թարթարի շրջաններում: Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Ականազերծման աշխատանքների ընթացքում ANAMA-ի աշխատակիցները հայտնաբերել ու ոչնչացրել են 1 միավոր հակատանկային, 17 միավոր հակահետևակային ականներ ու 76 միավոր չպայթած զինամթերք: Գործակալության աշխատանքներին ներգրավված է եղել շուրջ 600 հոգի (484 մասնագետ ու 118 հոգանոց օգնական անձնակազմ), 6 մեխանիկական ականազերծող մեքենա, ականներ փնտրող շներ և այլն:
Նյութի մանրամասները կարդացեք razm.info-ի կայքում
սա արդեն պատերազմի նախապատրաստություն է,ուշադրություն դարձրեք,թե ո՟ր շրջաններն են ականազերծել…