Ավելի քան երկու մարդ է մահացել Փարիզի արեւելքում գտնվող խանութներից մեկի վրա հարձակման արդյունքում: Գրում է Tass.ru-ն՝ վկայակոչելով France Presse լրատվական գործակալությանը:
Այս պահի դրությամբ Վենսենյան ամրոցի շուրջը գտնվող մի քանի թաղամասերում ոստիկանությունը շղթա է կազմել: Ականատեսների պատմածով՝ հանցագործի ձեռքում կալաշնիկով տեսակի երկու հրացան կա: Տղամարդը իրար հետեւից կրակ է բաց թողել քսան վայրկյան: Այդ պահին խանութի ներսում բազմաթիվ գնորդներ կային:.
Դեպքի վայրում հարյուրավոր ոստիկաններ կան, այստեղ է ժամանել անձամբ Ֆրանսիայի Ներքին գործերի ղեկավարը: Հեռուստաընկերություններից մեկի տվյալներով՝ հանցագործը վեց հոգու պատանդ է վերցրել: Ոստիկանությունը չի ժխտում, որ հնարավոր է՝ նա նույն մարդն է, ով հինգշաբթի օրը հրաձգություն էր իրականացրել Փարիզից հարավ գտնվող Մոնրուժ քաղաքում, որի ժամանակ սպանվել է ոստիկանության աշխատակցուհի:
Պատրաստեց՝ Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ