«Խոր վշտով տեղեկացանք 2015 թ. հունվարի 7¬ին Փարիզում՝ «Շառլի Էբդո» պարբերականի խմբագրությունում, իրականացված ահաբեկչության մասին, որի հետեւանքով կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ:
Խստորեն դատապարտելով ժողովրդավարության եւ խոսքի ազատության դեմ ցանկացած ոտնձգություն եւ մերժելով ահաբեկչության ցանկացած դրսեւորում՝ մեր անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն ենք հայտնում ֆրանսիացի բարեկամ ժողովրդին, զոհվածների հարազատներին եւ մերձավորներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում:
Ընդունեք, խնդրեմ, խորին հարգանքներիս հավաստիքը»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ