Իսրայելը մտադիր չէ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, «Թրենդ»-ին հայտնել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ռաֆայել Հարփազը՝ մեկնաբանելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իսրայելցի պաշտոնյաների կոչերը:
«Իսրայելը ժողովրդավարական երկրիր է, [այս հարցի հետ կապված] բոլորն ունեն երկու կարծիք, ոչ թե մեկ», – ասել է դեսպանը՝ նշելով, որ կառավարությունն ունի իր հստակ դիրքորոշումը և այն ավելի վաղ արտահայտել է արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանը: Լիբերմանը բազմիցս դեմ է արտահայտվել Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
Հարփազը նաև հույս է հայտնել, որ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները կբարելավվեն. «Աշխարհում բավարար ընդհանուր շահեր և հարցեր կան, որպեսզի մենք համագործակցենք, – ասել է նա՝ օրինակ բերելով Թուրքական ավիաուղիները, -Թուրքական ավիաուղիները օտարերկրյա խոշորագույն ավիաընկերությունն է, որը գործում է Իսրայելում»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Հայերն ամուր ու միասնական լինելու խնդիր ունեն: Դժվար է մեզ համար, բայց պետք է կարողանանք ինչ-որ բան անել:
թւում է թէ տակաւին իրենց գլխին եկած դժբախտութենէն դաս չեն առած եւ ԲԱՐՁՐ փօլիթիք են խաղում ուրիշ զոհերի հաշւին։